Ուղևորատար ինքնաթիռը, որն ուղղություն էր վերցրել Մոզամբիկի Մապուտուից Անգոլայի մայրաքաղաք Լուանդա , Նամիբիայի երկնքում անհետացել է:
Mozambique Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռում 28 ուղևոր կար ու անձնակազմի 6 անդամ: Ինքնաթիռը նշված ժամանակին նշանակված վայր չի հասել.կապը կորել է:
Ինքնաթիռը ռադարներից կորել է 10 ժամ առաջ: Օդային իշխանություններն արդեն սկսել են որոնողա-փրկարարական աշխատանքները, սակայն դրանց անցկացումը բարդանում է հորդառատ անձրևների պատճառով: Մի վարկածի համաձայն, ինքնաթիռը վայէջք է կատարել Նամիբիայի հյուսիսում, Բոտսվանայի ու Անգոլայի սահմանի մոտ:
Tags: պատահար