Բաքվում ձերբակալված իրանցին ազատ է արձակվել

1 (13)Ադրբեջանում ձերբակալված Իրանի քաղաքացի Հասան Ֆարաջին ազատ է արձակվել: Ֆարաջին ազատ է արձակվել ուրբաթ օրը, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի դեսպանատանը։

Նա փորձել է անցնել Իրանի տարածք, սակայն վիզայի հետ կապված խնդրի պատճառով նրան չի հաջողվել վերադառնալ հայրենիք։ Ֆարաջին ուղարկել են Լենքորան՝ համապատասխան փաստաթղթեր ստանալու համար։

Հասան Ֆարաջին ձերբակալվել էր հոկտեմբերի 31-ին Բաքվում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ։ Նա դատապարտվել էր 30 օրվա կալանքի: Իրանցին անվտանգության ծառայությունների ուշադրությունն էր գրավել, քանի որ հրաժարվել էր ներկայացնել փաստաթղթերն ու փորձել էր փախուստի դիմել։ Ներկայում հետաքննություն է իրականացվում` պարզելու, թե ինչու էր եկել դեսպանատան մոտ և այլ մանրամասներ:

Tags: