Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ-ի միջոցառումներին

3 (7)Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցելու են ՆԱՏՕ-ի կոմից կազմակերպված մի շարք միջոցառումների, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը` հղում անելով ՊՆ մամլո ծառայությանը:

Դեկտեմբերի 10-12-ը ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ-ի թիկունքային զորամասերի կառավարման փորձագետների հիմնական խմբի և գործընկեր պետությունների աշխատանքային հանդիպմանը, ոը տեղի կունենա  Ֆինլանդիայում:

Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները մասնակցելու են նաև դեկտեմբերի 10-13-ը Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի տարածաշրջանային կոլեկտիվ զորավարժությունների (REGEX-14) պլանավորման աշխատանքային հանդիպմանը:

Ըստ գործակալության` այս երկու հանդիպումների ժամանակ կքննարկվեն Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագորակցության հեռանկարները:

Tags: ,