Չինաստանում բժիշկները երեխայի ականջի մեջ աճող խատուտիկ են հայտնաբերել

խատուտիկԲժիշկները զարմացել են, երբ 16-ամսական երեխայի ականջի մեջ աճող խատուտիկ են հայտնաբերել:

Ծաղիկը հայտանաբերել են Չինաստանի մայրաքաղաք Պեկինի բժիշկները հիվանդանոց տեղափոխված երեխայի ականջի մեջ:

Պեկինի Morning Post-ի տեղեկություններով՝ բույսը արդեն մասամբ ծաղկած է եղել և հասցրել է աճել 2սմ՝ նախքան վիրահատական միջամտությամբ հեռացվելը:

Ծնողների խոսքով՝ աղջիկը չորս ամիս շարունակ գանգատվել է ականջի ցավից, սակայն նրանք ուշադրություն չեն դարձրել:

Սակայն երբ երեխան սկսել է ճանկռտել ցավող ականջը, նրա մայրը նայել ու դրա մեջ ինչ-որ բան է նկատել և փորձել է ինքնուրույն հանել այն, սակայն չի կարողացել և երեխային տեղափոխել է հիվանդանոց:

Բժիշկները հայտնում են, որ բույսը աճել ու ամբողջությամբ փակել էր ականջի անցքը, ինչը լուրջ վնաս կարող էր հասցնել երեխային:

Բժիշկների տեղեկություններով՝ բույսի աճին նպաստել է ականջի անցքի տաք և խոնավ միջավայրը:

Սա առաջին դեպքը չէ, երբ ականջի մեջ ինչ-որ բան է հայտնաբերվում:

Հուլիսին անգլիացի կինը ուժեղ գլխացավեր է ունեցել և պարզվել է, որ դրանց պատճառը նրա ականջում բնակվող մսակեր որդերն են, որոնք նրա մեջ հաստատվել էին Պերույում:

Անցած տարի Չինաստանում քորից բողոքող կնոջ ականջում բնակվող սարդ է հայտնաբերվել: