Ֆրանսիայում ինքնաթիռը կարանտինի է ենթարկվել՝ ուղևորների մոտ նկատվող խոզի գրիպի ախտանշանների պատճառով

Air FranceՖրանսիայում ուղևորներով ինքնաթիռը կարինտինի է ենթարկվել, քանի որ ուղևորների մեծ մասի մոտ հավանական խոզի գրիպի ախտանշաններ են նկատվել:

Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ թռիչքի ընթացքում 47 ուղևորներ սկսել են հազալ, իսկ մյուսների մոտ նկատվել է տենդի ախտանշաններ:

Պարզվել է, որ ուղևորների մեծ մասը վերադառնալիս է եղել Ասիայից:

The Local-ը հայտնում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուլուզում, և իշխանությունները, նախազգուշական քայլեր ձեռնարկելով, կարանտինի են ենթարկել ինքնաթիռի բոլոր ուղևորներին:

Ուղևորների մեծ մասը վերադառնում էր Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկից և տարանցիկ թռիչքով վայրևէջք էր կատարել Դուբայում:

Բժիշկները ժամեր շարունակ զննել են բոլոր ուղևորներին:

Ըստ France TV-ի՝ նրանցից 16-ին տեղափոխել են հիվադանոց, որտեղ իրականացված հետազոտությունների արդյունքում նրանց մոտ սովորական գրիպ է ախտանշվել, որից հետո բոլոր հիվանդանոց տեղափոխված ուղևորները դուրս են գրվել:

 

Tags: