Ուկրաինայի իշխանության քաղաքականության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները շրջափակում են երկրի նախարարների կաբինետի շենք տանող բոլոր մուտքերը:
Տասնյակ մարդիկ են կանգնած այն դարպասների մոտ, որոնք տանում են կառավարության շենքի մոտ:
Միլիցիայի աշխատակիցները չեն խոչընդոտում ցուցարարներին:
Ցուցարարների հիմնական մասը տեղավորվել է կառավարության շենքի կենտրոնական մուտքի դիմաց, փողոցի բանուկ հատվածում: Նրանց ձեռքում “Ազատություն”ընդդիմադիր կուսակցության խորհրդանիշով ու Ուկրաինայի պետական դրոշներ են: Շենքը շրջափակված է ավտոբուսների շարանով:
Կիևի եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին, կառավարության կողմից ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո: Այն պլանավորվում էր ձևակերպել Վիլնյուսում” “Արևելյան գործընկերության” գագաթնաժողովի ժամանակ:
Tags: Ուկրաինա
