Այսօր յամալյան Կաննիբալի նկատմամբ վճիռ է կայացվել, որի համաձայն, նա խիստ ռեժիմի գաղութում 9 տարի կանցկացնի: Նա 2011-ին սպանել ու կերել էր իր ընկերուհուն:
Տղամարդն ասում է, որ մարդու միս ուտել սովորել է աշխատավայրում, նա դիահերձարանի աշխատող է: Փորձագետները նրան մեղսունակ են ճանաչել:
2011-ին նա ընկերուհուն հանդիպել էր անտառում ու դանակի 2 հարված հասցրել: Կինը դանակի հարվածներից մահացել էր, իսկ տղամարդը նրա մարմինը թաքցրել էր անտառում, իսկ որոշ մասեր օգտագործել սննդի մեջ:
2013-ին մեկ այլ նմանօրինակ դեպքի մասին հայտնի դարձավ. Պերմում դատավճիռ կայացվեց մեկի նկատմամբ, ով սպանում էր իր զոհերին հանուն սիրտ ճաշակելու: Նրա զոհերը 9-ն էին:
Tags: մարդակեր