Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում այսօր կկայանան 6-րդ տուրի մրցամարտերը:
Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Գերմանիայի ներկայացուցիչների հետ:
Բուքմեյքերները ավելի բարձր են դասում Հայաստանի հավաքականի հաղթելու հնարավորությունները, սահմանվել է 1,68 գործակիցը: Գերմանիայի հավաքականի հաղթանակը ստացել է 5,8 գործակիցը: Ոչ- ոքի ելքի համար սահմանվել է 2,84 գործակիցը:
Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր, իսկ Գերմանիայի թիմը` 4։ Առաջատարն Ուկրաինայի հավաքականն է` 10 միավոր։
Tags: շախմատ, սպորտ
