Ադրբեջանում ռազմական ավտոմեքենան վթարի է ենթարկվել:
ՊՆ-ի “ԶԻԼ” մակնիշի բեռնատար ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, շրջվել է: Արդյունքում պայմանագրային զինծառայող Աֆղան Սալիֆովը տուժել է, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է այս դեպքը: Զինվորի վիճակը գնահատվում է բավարար:
Հաղորդվում է, որ զինծառայողը զորակոչվել է Ղազախի շրջանից:
Tags: ադրբեջան