Չինաստանը առաջին անգամ արբանյակ է ուղարկել դեպի Լուսին

china-moon-launchԵրկուշաբթի վաղ առավոտյան Չինաստանը արձակել է իր առաջին լուսնային արբանյակը, որի հաջողության դեպքում Չինաստանը ԱՄՆ-ից և Սովետական Միությունից հետո կդառնա դեպի Լուսին արբանյակ ուղարկած երրորդ պետությունը:

Chang’e-3 արբանյակը արձակվել է հարավարևմտյան Չինաստանի Սիչուան նահանգից և սպասվում է, որ Լուսնի վրա վայրէջք կկատարի դեկտեմբերի կեսերին:

Չինաստանը առաջին անգամ տիեզերագնաց էր ուղարկել տիեզերք մեկ տասնամյակ առաջ:

Ի տարբերություն Միացյալ Նահանգների և Սովետական Միության ուղարկած հրթիռների՝ Chang’e-3-ը առաջին հերթին կուսումնասիրի շրջակա միջավայրը և կորոշի վայրէջքի համար ամենաապահով կետը:

Հետազոտողների տվյալներով՝ հավանական է, որ այն վայրէջք կկատարի Sinus Iridum խառնարանում: Լուսնի վրա 2013թ-ին իրականացվելիք փորձի համար 2010թ-ին Չինաստանի իրականացրած նախորդ լուսնային առաքելության ընթացքում պոտենցիալ վայրէջքի համար հենց այս խառնարանի լուսանկարներն էին արվել:

Անցած ամիս Սինխուա լրատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ վայրէջքից հետո տիեզերանավից կարձակվի Jade Rabbit անունով լուսնային հետազոտող սարք, որը հողի նմուշներ կվերցնի: Հետազոտող սարքը Լուսնի մակերևույթի վրա կշրջի առնվազն երեք ամիս:

Tags: