Երևանի ,, Սպիտակ ,, մարզաառողջարարական կենտրոնում նոյեմբերի 25 –ից ընթանում է Հայաստանի ջրագնդակի մասնագետների համար կազմակերպված տեսագործնական դասընթացի երրորդ փուլը : Միջոցառման ղեկավարն է Եվրոպայի նախկին չեմպիոն , ջրային մարզաձևերի միջազգային միության փորձագետ , սևաստոպոլցի Յուրի Դրոզինը :
Մենք ականատես եղանք հերթական պարապմունքներից մեկին : Յու . Դրոզինը ջրագնդակի հայկական դաշնության Երևանի , Գյումրիի և Վանաձորի ավելի քան 15 մասնագետներին ցուցադրում և բացատրում էր պաշտպանական և հարձակողական տակտիկական բազում տարբերակներ , խոսում մարզաձևի կանոնակարգում եղած վերջին փոփոխություններից և այլն :
Դեկտեմբերի 5 –ին ` դասընթացի վերջին օրվա պարապմունքից հետո ՖԻՆԱ –ի սևասստոպոլցի մասնագետը ունկնդիրներին կբաժանի մասնագիտական անհրաժեշտ գրականություն : Նույն օրը մասնակիցներին կհանձնվեն համապատասախան հավաստագրեր:
Դրոզինը զրույցի ժամանակ նշեց , որ հայաստանցի մասնագետները հեշտությամբ , արագ են ընկալում օրվա նյութերը և սա ուրախացնում է իրեն : Ավելին , ,, Սպիտակ ,, լողավազանում Դրոզինը ականատես է եղել իր որոշ ունկնդիրների ղեկավարած մարզումներին և տվել բարձր գնահատական :
Հիշեցնենք , որ միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո , ,, Օլիմպիական համերաշխություն ,, ծրագրի շրջանակներում , Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ , մեր երկրում իրականացվում է ազգային մարզական համակարգի զարգացման ծրագիր ,որը շարունակական բնույթ է կրում :
