Խայտառակություն` Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության մրցավարությունում

ՀռHrach-RostomyanՎանաձորում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Եվ ահա, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասրդության հարցերի նախկին նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն  ֆեյսբուքյան էջում խայտառակություն է համարել առաջնության մրցավարությունը: Նա գրել է.

«Անցնող հանգստյան օրերին Վանաձորում կայացավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի իմ գլխավորած հանձնախումբը: Առաջնության կայացման առիթով ցանկանում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին` թե´ մարզիկներին, թե´ մարզիչներին և թե´ մարզաձևի երկրպագուներին:

Հատկապես ցանկանում եմ առանձնացնել 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանի մրցամարտերը, ով առանց միավոր զիջելու որևէ մրցակցի, արդարացիորեն գրավեց առաջին տեղը` դառնալով Հայաստանի չեմպիոն: Դիտելով նրա գոտեմարտերը կարող եմ ասել, որ իմ գնահատմամբ, Միհրան Հարությունյանը լուրջ հայտ կարող է ներկայացնել օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների համար:

Այս մրցաշարի հայտնություն եմ համարում 60 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանին: Նա լինելով երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեկ անգամ ևս հաստատեց իր մարզական բարձր կարողությունները և մրցակցային որակները: Այս առումով, ցանկանում եմ նաև իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել նրա մարզիչ Սամվել Գևորգյանին: Իսկ մրցաշարի ամենադիտարժան մրցամարտն իհարկե 74 կգ քաշայիններ Կարապետ Չալյանի և Ռաֆայել Մանուկյանի եզրափակիչ մրցամարտն էր, որտեղ տղաները ցուցադրեցին փայլուն և գեղեցիկ գոտեմարտ:

Հայաստանի առաջնությունն ապացուցեց, որ այս մարզաձևում մենք արժանի փոխարինողներ ունենք և նրանք Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանի և իրենց անձնական մարզիչների գլխավորությումբ կարողացել են հասնել լուրջ մարզական հաջողությունների: Եթե առաջնության ընթաքցում իրենց լավագույնս դրսևորած նշածս մարզիկներին ավելացնենք նաև այս մրցաշարին չմասնակցած Ռոման Ամոյանին, Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին, ապա վստահաբար կարելի է ասել, որ հայկական ընբշամարտը բարձր մարզական պոտենցիալ ունի և պատրաստ է լուրջ հայտ ներկայացնել առաջիկա կարևորագույն միցաշարերում: Վստահ եմ, մեր ըմբիշները ապագայում ևս փորձառու և հմուտ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մեկ անգամ չէ, որ մեզ մարզական անսահման բերկրանք են պատճառելու:

Հ. Գ. Ցավով ստիպված եմ նշել նաև մրցաշարի, և հատկապես 60 կգ քաշայինների մրցամարտի, խայտառակ մրցավարության մասին: Միաժամանակ հուսով եմ, որ ֆեդերացիան համապատասխան հետևություն կանի և ապագայում Հայաստանի առաջնությունների ընթացքում կբացառվեն նմանատիպ թերացումները»:

Tags: ,