Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմային Ալպեր Ջոթքունը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա գալիք տարվա սկզբին Բաքվում: Նրա խոսքերով՝ եռակողմ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունվար ամսին: Երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումը տեղի կունենա մարտ ամսին Բաթում քաղաքում:
Արտգործնախարարների այս եռակողմ հանդիպումների սկիզբը դրվել է 2012 թվականի հունիսին թուրքական Տրաբզոնում, որը ամրագրվել է «Տրաբիզոնյան հուշագրով»: Սա ենթադրում է եռակողմ համագործակցություն էներգետիկայի, տնտեսության, ենթակառուցվածքների, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում:
Tags: ադրբեջան, թուրքիա, Վրաստան