Իրաքի էներգետիկայի փոխնախարար Հուսեյն ալ Շահրիստանի և Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի միջև տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Իրաքի ներկայացուցիչը նշել է, որ Իրաքի ցանկացած տարածքից, այդ թվում նաև Իրաքյան Քրդստանից, նավթի տեղափոխումը Թուրքիա, պետք է իրականացվի միայն Բաղդադի կառավարության համաձայնությամբ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»:
«Մենք համաձայնության եկանք, որ ցակացած արտահանում պետք է իրականացվի Իրաքի կառավարության թողտվությամբ»,-նշել է ալ Շահրիստանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Իրաքյան Քրդստանի հետ համաձայնության է եկել նավթի արտահանման հարցի շուրջ, սակայն որևէ պայմանագիր չի ստորագրել: Իրաքի ղեկավարությունը մոտ ժամանակներս պատրաստվում է շահագործման հանձնել մի նավթամուղ, որը Թուրքիայի միջոցով կանցնի դեպի Եվրոպա: Պաշտոնական Բաղդադը դեմ է Իրաքյան Քրդստանի ինքնուրույն որոշումների դեմ՝ կապված նավթային ռեսուրսների հետ: Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր հերթին ցանկություն է հայտնել, որպեսզի այս հարցը քննարկվի եռակողմ ձևաչափով (Թուրքիա, Իրաք, Իրաքյան Քրդստան):
Tags: իրաք