Միացյալ Նահանգների Պարաշյուտիստների ասոցիացիայից հայտնել են, որ աշխարհի տարբեր երկրներից 63 կանայք Արիզոնայի անապատում միմյանց ձեռք բռնած ցատկել են ինքանթիռներից ուղղահայաց սքայդայվինգի աշխարհի ռեկորդ սահմանելու համար:
Սքայդայվերները ցատկել են 5,500 մ բարձրության վրա գտնվող երեք ինքնաթիռներից:
Խմբի մեջ ներառված կանայք ներկայացնում էին տարբեր երկրներ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանդան, Ավստրալիան, Մեքսիկան, Ֆրանսիան, Նորվեգիան, Շվեդիան և Գերմանիան:
Նրանք ռեկորդը կարողացել էին սահմանել միայն 12-րդ փորձից հետո:
Ասոցիացիայի սպորտի զարգացման ղեկավար Նենսի Կորինը հայտնել է, որ նախորդ գլխիվայր ցատկելու ռեկորդը սահմանել էին 41 կանայք 2010թ-ին:
Նա Ռոյթեր լրատվական գործակալությանը տեղեկացրել էր, որ ռեկորդ սահմանելու համար պետք է բոլոր մասնակիցները միաժամանակ գործեն, ինչը բավականին բարդ է:
Շվեդիայում տեղակայված Aeronautique Internationale ֆեդերացիան ներկայացնող ժյուրին հաստատել է ռեկորդը:
Ուղղահայաց սքայդայվինգը շատ ավելի դժվար է, քան ազատ անկումը:
Ուղղահայաց սքայդայվինգի ժամանակ սքայդայվերները ընկնում են 273 կմ/ժ և ավել արագությամբ, ինչը ինքնակառավարումը ավելի է բարդացնում:
Tags: Ուղղահայաց սքայդայվինգի ռեկորդ
