Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն պապ Ֆրանցիսկին նվիրել է իսպանական ինկվիզիցիայի մասին իր հայրիկի գրած գիրքը:
Նաթանյահուն 1995թ-ին հրատարակված «Ինկվիզիցիայի արմատները» գրքի իսպաներեն թարգմանությունը նվիրել է երկուշաբթի օրը Ֆրանցիսկի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Նաթանյահուի հայրը՝ Բեն-Ցիոն Նաթանյահուն, պատմաբան էր և մահացել է անցած տարի: Նա սիոնիստ ակտիվիստ էր և ընդդիմանում էր արաբների և հրեաների միջև Պաղեստինի բաժանմանը, նա գիտական շրջանակներում հայտնի էր Իսպանիայի հրեաների դեմ կաթոլիկ եկեղեցու միջնադարյան ինվիզիցայի վերաբերյալ իրականացրած հետազոտություններով:
«Ձերդ սրբություն պապ Ֆրանցիսկին՝ մեր ընդհանուր ժառանգության մեծ հովվին» գրքի առաջին էջի վրա գրել էր Նաթանյահուն:
Երկուշաբթի՝ ավելի ուշ, Նաթանյահուն հանդիպել էր Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետային:
Tags: ինկվիզիցիա, Նաթանյահու, պապ
