Սիրիայում գրոհայինները 12 վանական կույսի պատանդ են վերցրել

o_795429Սիրիայում զինված հակամարտությունը չի թուլանում: Վերջին օրերին մարտեր են գնում հնագույն քաղաք Մահալյուլի մատույցներում, որը Դամասկոսից 55 կմ դեպի հյուսիս է գտնվում: Երկուշաբթի  գրոհայինները ներխուժել են քաղաք, ու գրավել են վանքը, որտեղից էլ կաթոլիկ վանական կույսերին  տարել են հարևան Յաբրութ քաղաքը: Սիրիայում Վատիկանի դեսպան Մարիո Զինարի խոսքով, գրոհայինների մոտ են առնվազն 12 կին` մայրապետի հետ:

Տեղի հեռուստատեսությունը հաղորդում է, որ “Ալ Քաիդայի” հետ կապ ունեցող ջիհադականները ներխուժել են վանք ու այնտեղ ավերածություններ արել: Պղծել ու թալանել են մի քանի եկեղեցի:  Իսկ բնակիչներին վախեցնելու համար ծայրահեղականները կրակ են բացել փողոցի  բնակելի տների ուղղությամբ:

Կառավարական զորքերի հրամանատարությունը հայտնել է, որ արդեն  քաղաք են ուղարկվել ուժեր, որոնք մի քանի ժամում Մահալյուլից դուրս կբերեն ահաբեկիչներին: Շաբաթ արդեն այստեղ սիրիական բանակի ու վարձկան խմբավորումների միջև մարտեր են եղել: Պաշտոնական տվյալներով, ժողովրդական ինքնապաշտպանության մարտիկներին օգնության հասած զինծառայողները ահաբեկիչներին դուրս են հանել քաղաքից:  ԵրկուշաբթիՄահալյուլի վրա հարձակվել էին Նաբակ քաղաքից փախած գրոհայինները, որն արդեն լրիվ ազատագրվել է կառավարական ուժերի միջոցով:

Մահալյուլը դարերով ծառայել է որպես եպիսկոպոսների նստավայր: Տեղաբնակներն արամեական լեզվի վերջին կրողներն են: Այսօր այստեղ դադարեցվում են  մարտական գործողությունները.սիրիական բանակը պաշտպանում է տարածաշրջանը լեռներում թաքնված ահաբեկիչներից: Սեպտեմբերին այս վանքում  “Ան Նուսրա “ շարժման զինյալները կրկին պատանդ էին վերցրել, սակայն կառավարական ուժեով հնարավոր դարձավ քրիստոնյա գերյալների ազատումը:

Tags: