ԻԻՀ քաղաքացի Էնսիեհ Ղարիբին արդեն շուրջ 2 տարի փորձում է ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալ: Բայց պատկան մարմինների կողմից մերժում է ստանում: Այս փաստը, սակայն, որևէ կերպ չի ընկճում օտարերկրացուն, և նա հիմա էլ դատական համակարգի միջոցով է փորձում անվավեր ճանաչել պատկան մարմինների իր դեմ կայացրած որոշումները: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Այսպես, Էնսիեհ Ղարիբին 2012 թվականի հունիսի 26-ին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն` ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ խնդրելով։
Ոստիկանությունից գործի նյութերը ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ համաձայնեցման։ Մեկ ամիս անց ԱԱԾ-ից ստացվել է տեղեկատվություն, որով ԻԻՀ քաղաքացուն ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը նպատակահարմար է համարվել մերժել` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի վկայակոչմամբ:
Այս իրավական ակտով, ի դեպ, կացության կարգավիճակը մերժելու հիմքերի թվում նշվում է նաև օտարերկրացու կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավորված սպառնալիքները:
Փաստորեն, ստացվում է, որ մերժման հիմքում հատկապես ԱԱԾ հիշյալ տեղեկատվությունն է դրված:
Մինչդեռ Էնսիեհ Ղարիբին, չհամաձայնելով այս որոշման հետ, դիմել է դատարան` ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության` պահանջելով չեղյալ համարել այս մարմնի կայացրած որոշումը:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.
Tags: իրավունք, օրենք