Հայկական շախմատային դեսանտ` Լեհաստանում

121168Այսօր Լեհաստանի Լեգնիցա քաղաքում պայքարը կսկսեն շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մասնակիցները: Կկայանա 11 տուր: Մրցաշարի մրցանակային  հիմնադրամը 100 հազար եվրո է: Չեմպիոնը կհարստանա 14 հազար, 2-րդ մրցանակակիրըՙ 11 հազար, 3-րդըՙ 9 հազար եվրոյով: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւների կարժանանան լավագույն արդյունքի հասած 25 շախմատիստներ:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 14 շախմատիստներ:

Ցուցակը գլխավորում է Վլադիմիր Հակոբյանը, որը 2705 վարկանիշով մասնակիցների մեջ զբաղեցնում է 6-րդ տեղը: Ավելի բարձր վարկանիշ ունեն Դմիտրի Յակովենկոն (2731), Եվգենի Տոմաշեւսկին (2719), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2718), Յան Նեպոմնյաչնին (2710) և Ալեքսանդր Արեշչենկոն (2709):

Սերգեյ Մովսիսյանը վարկանիշով (2693) 17-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2667)ՙ 25-րդը:

Հայաստանից կխաղան նաև Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրեասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, Ռոբերտ Աղասարյանն ու Վլադիմիր Պողոսյանը:

Tags: