Հաշտվել են հանուն թագավորի

o_855033Թաիլանդում իշխանություններն ու ընդդիմությունը պայմանավորվել են հանուն թագավորի ժամանակավոր հաշտվելու շուրջ, քանի որ երկրում դեկտեմբերի 5-ին թագավորի  ծննդյան օրն են տոնելու. Լրանում է Պումիպոն Ադուլյադետուի ծննդյան 86-ամյակը: Ընդդիմադիրներն արդեն հայտարարել են իրենց հաղթանակի մասին:

Ցուցարարներին թույլ են տվել կառավարության տան տարածք  ու ոստիկանության շտաբ-բնակարան մտնել, որոնք մի քանի օր շրջափակված էին:

Ցուցարարները հավաքել են  բարիկադները, հեռանում են նաև ոստիկանները: Բանգկոկից տեղեկություններ են ստացվել, որ ցուցարարները ոստիկաններին ծաղիկներ են նվիրում, սեղմում նրանց ձեռքը, լուսանկարվում հիշատակի համար, հետն էլ հանձնում են ինքնաշեն նռնակներն ու բոցավառվող խառնուրդով շշերը:

“Մենք բոլորս որոշել ենք կարգավորել իրավիճակը հանուն մեր հոր` մեր թագավորի”,-հայտարարել է Թաիլանդի ազգային անվտանգության խորհուրդը:

Սակայն ընդդիմության լիդերների ձերբակալության օրդերն ուժի մեջ է: Նրանք մեղադրվում են պետական  խռովության մեջ, ինչի համար նրանց   մահապատիժ է սպառնում: Ցուցարարներն ասում են, որ չեն թույլ տա ձերբակալել նրանց: Ընդդիմադիրների` կառավարության հրաժարականի մասին պահանջն ուժի մեջ է մնում:

Թաիլանդում հակակառավարական ելույթներ են արդեն մեկ շաբաթ: Մարդիկ կառավարություն դեմ են հանդես գալիս, որը ղեկավարում է Յինգլակ Չինավաթը` նախկին վարչապետ Թաքսին Չինավաթի քույրը, որը 2006-ի ռազմական հեղաշրջումից հետո հեռացավ երկրից  :

Tags: