Վանաձորում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Վերջինիս մասնակցում էր 80 մարզիկ` Երևանից և մի շարք մարզերից` Արմավիրից, Արարատից և Շիրակից:
Տարբեր քաշային կարգերում չեմպիոններ հռչակվեցին` Ռոբերտ Կիրակոսյանը (55 կգ, Երևան), Կարեն Ասլանյանը (60 կգ, Երևան), Միհրան Հարությունյանը (66 կգ, Երևան), Կարապետ Չալյանը (74 կգ, Գյումրի), Արթուր Շահինյանը (84 կգ, Էջմիածին), Մովսես Ադամյանը (96 կգ, Էջմիածին) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ, Երևան):
Tags: ըմբշամարտ, սպորտ