Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացված կարատեի պատանիների և երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում էին 49 երկրների 900 մարզիկներ:Հայաստանը ներկայացուցիչ, 17-ամյա Էդգար Մինասյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, դարձավ աշխարհի գավաթակիր:
Մինասյանն առավելության հասավ Ուկրաինայի, Խորվաթիայի, Հունգարիայի, Իտալիայի ներկայացուցիչների նկատմամբ, իսկ եզրափակիչում պարտության մատնեց Եվրոպայի չեմպիոն խորվաթ կարատեիստին:
