Ադրբեջանում ընդդիմությունը գնաճի դեմ ցույց անցկացնելու կոչով է հանդես եկել

Ադրբեջան,ընդդիմությունԱդրբեջանի ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության նախագահ Իսա Ղամբարը “Facebook”-ի իր էջում քաղաքացիներին խաղաղ ցույցեր անելու կոչ է արել։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2007թ.-ի գնաճի ժամանակ ցույցեր են կազմակերպել, սակայն զանգվածային չեն եղել, հաղորդում է “Հագին” կայքը:

 

“Մենք այդ հարցը կքննարկենք Ազգային խորհրդի նիստի ընթացքում։ Պետք է փողոց դուրս գալ և խաղաղ ակցիաներ իրականացնել։ Ամեն դեպքում՝ վերջին խոսքը ժողովրդինն է”,-գրել է Իսա Ղամբարը։

 

Նախագահի նախկին թեկնածու և Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը համախմբող Ազգային խորհրդի հավանական նախագահ Ղամբարը գնաճն անընդունելի է համարել։
“Չի կարելի բարձրացնել գները, երբ աշխատավարձերը, թոշակները, սոցիալական նպաստները ցածր մակարդակի վրա են։ Բենզինի գնի բարձրացումը կազդի բոլոր ապրանքների վրա։ Մենք խաղաղ բողոքի ակցիաներ ենք իրականացնելու”,-ասել է նա։

 

Tags: ,