Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ հերթական` 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչների հետ, որը մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել որպես այդ ստուգատեսի կազմակերպիչ երկիր:
Թուրք շախմատիստներն իրենց վարկանիշով զգալիորեն զիջում են աշխարհի գործող չեմպիոն հայ գրոսմայստերներին, սակայն կարող են նաև տհաճ անակնկալ մատուցել: Թուրքիայի հավաքականը մարտունակ է և ի վիճակի է ուժեղ թիմերի հետ պայքարել:
Հայաստանի ընտրանին վերջին տուրերում անվստահ է խաղում: Թերևս, դրա պատճառը կարող է խաղացողների հոգնածությունը լինել: Եվրոպայի առաջնությանը մասնակցած մրցակից երկրների հավաքականները նոր կազմերով են ներկայացել աշխարհի առաջնությանը, մինչդեռ, մերոնք երկու ստւգատեսներում էլ նույն թիմով են հանդես գալիս:
Ինչևէ, այսօր փոփոխություն է կատարվել Հայաստանի հավաքականի կազմում: Խաղին չի մասնակցի Սերգեյ Մովսիսյանը: Փոխարենը` կխաղա պահեստային Տիգրան Լևոնի Պետրոսյանը:
Հարաբերությունները կորոշեն հետևյալ մրցակից զույգերը.
Լևոն Արոնյան (2801) – Ալեքսանդր Իպատով (2630)
Վլադիմիր Հակոբյան ( 2681) - Դրագան Սոլակ (2618)
Գաբրիել Սարգսյան ( 2676) – Մուստաֆա Յիլմազ (2577)
Տիգրան Պետրոսյան (2660) – Էմրե Կան (2519)
Այսօր կկայանան նաև հետևյալ հանդիպումները.
Ուկրաինա – Եգիպտոս
Ռուսաստան – Հոլանդիա
ԱՄՆ – Գերմանիա
Չինաստան – Ադրբեջան
Tags: շախմատ, շախմատի աշխարհի առաջնություն, սպորտ