ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր ԱԺ-ում խորհրդարանում ներկայացրեց իր հեղինակած «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խաղատները տեղափոխել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան 7 Մեղրիի շրջան, ինչը սակայն չի վերաբերում օրենքով նախատեսված 40 մլրդ դրամի ներդրումները գերազանցող խաղատներին դա չի վերաբերում:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը սա համարում է կազինոների բիզնեսի խոշորացման, բիզնեսը վերահսկելի դարձնելու քայլ և նկատում, որ եթե կառավարությունը հատուկ մոտեցում է ցուցաբերում խաղատների նկատմամբ, ապա պետք է թողնի փոքրերն էլ աշխատե կա ինչո՞ւ պետք է 40 մլրդ ներդրման դեպքում թույլ տան Երևանում գործել: «Եթե կա սկզբունք, պետք է պահպանվի մինչև վերջ: Կա´մ սա բիզնես է, անկախ նրանից, կազինո է, ինչ է, եթե օրենքով թույլատրված է, չպետք է լինի սելեկցիա կամ էլ բարոյական հիմքեր ենք դնում, որի դեպքում ընդհանրապես չենք անդրադառնում նման օրենսդրության փոփոխությանը»,- ասաց նա:
Վարդան Այվազյանն էլ կարծում է, որ ոլորտը խոշորացման և «ցիվիլ» դարձնելու խնդիր ունի, բացի այդ, դրանով լուծվում է կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականությունը, իսկ փոքր, համասփռված խաղատներին, որտեղ ամեն անկյունում քսան ապարատ է, Այվազյանը դեմ է, ուստի հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
Tags: Ազգային ժողով, Հրանտ Բագրատյան
