Սիրիան հույս ունի Ռուսաստանի օգնությամբ վերականգնել իր արդյունաբերության 85 տոկոսը

Սիրիա, Ռուսաստան,օգնություն Ինչպես հայտարարել է Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Խուդր ալ Օրֆալին՝ Դամասկոսը հուսով է, որ Ռուսաստանը կօգնի վերականգնել Սիրիայի արդյունաբերության 85 տոկոսը: Նրա խոսքերով՝ Սիրիայում ռազմական գործողությունների արդյունքում տնտեսության հասցված վնասի չափը կազմում է ավելի քան 100 մլդ դոլար: «Բացի նրանից, որ մենք շնորհակալ ենք Ռուսաստանին Սիրիային օժանդակելու համար, մենք հուսով ենք, որ Ռուսաստանը կօգնի վերականգնել մեր երկրի տնտեսությունը և արդյունաբերությունը»,-նշել է նախարարը:

Վերջինիս խոսքերով՝ պատերազմի հետևանքով տուժել է Սիրիայի արդյունաբերության 80, իսկ գյուղատնտեսությա 85 տոկոսը: «Սիրիական տնտեսությանը վնաս է հասցրել ինչպես պատերազմը, այնպես էլ օտարերկրյա պետությունները՝ մասնավորապես Թուրքիան, որը թանկարժեք սարքավումներ է դուրս հանում Սիրիայից,-նշել է նախարար Օրֆալին:

Tags: , ,