Bing-ը հրապարակել է 2013թ-ին համացանցում ամենաշատ որոնված մարդկանց ցանկը

բեյոնսեԵրկուշաբթի օրը Bing առցանց որոնման համակարգը հրապարակել է 2013թ-ի ընթացքում ամենաշատ որոնված մարդկանց ցանկը, որը գլխավորում է երգչուհի Բեյոնսեն, որին հաջորդում է Քիմ Քարդաշյանը:

Երկրորդ տարին շարունակ կանայք գլխավորում են ամենաշատ որոնված մարդկանց ցուցակը, որի գլխավոր հնգյակի մեջ մտնում են նաև երգչուհիներ Ռիհաննան, Թեյլոր Սվիֆթը և Մադոննան: 2012թ-ին երկրորդ հորիզոնականում հայտնված Ջասթին Բիբերը այս տարի զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:

2012թ-ին ցանկի մեջ ընդգրկված ռեպեր Նիկի Մինաժը և փոփ երգչուհի Մայլի Սայրուսը այս տարի ևս գտնվում են գլխավոր տասնյակում: Տասնյակի 8-րդ հորիզոնակը զբաղեցնում է դերասանուհի Ամանդա Բայնսը:

Փոփ մշակույթի ներկայացուցիչները շարունակում են գլխավորել համացանցում որոնվող անձանց ցուցակը, որի 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է Բարաք Օբաման՝ դառնալով գլխավոր տասնյակում ընդգրկված միակ քաղաքական գործիչը: Նա նախորդ տարվա 46-րդ հորիզոնականի համեմատությամբ այս տարի բարելավել է իր դիրքերը:

Քիմ ՔարդաշյանBing որոնողական համակարգը յուրաքանչյուր տարի հրապարակում է ժամանցի, սպորտի, տեխնոլոգիայի և լրատվության բնագավառներում ամենաշատ որոնված արտահայտությունների ցուցակը:

Հուլիսին արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի առաջնեկի լույս աշխարհ գալը համարվել է 2013թ-ին ամենաշատ որոնված նորությունը, որին հաջորդում է ապրիլին Բոսթոնի մարաթոնի պայթյունները:

Facebook-ը համարվել է ամենաշատ որոնված սոցիալական մեդիա կայքը:

 

Tags: , , ,