Արամ Մանուկյանն այսօր Աժ հայտարարությունների ժամին որոշել էր տալ պարզաբանումներ գազի գնի վերաբերյալ կնքված 2009-ի պայմանագրից, որ ինքը ստացել էր վաղուց, սակայն հանրությանը այդ պայամնագրի որոշ կետեր մինչ օրս անհայտ էին: Արամ Մանուկյանը, սակայն, չէր հաշվարկել իրեն հատկացված ժամանակը: Երեք րոպեում նա միայն հասցրեց նշել, որ , ըստ այդ պայամանգրի, գազի գինը կարող է փոփոխվել գազի նվազագույն ջերմատվության ցուցանիշի փոփոխության համաձայն: Այնուհետև նա սկսեց մեջբերել թվեր. «2011 թվականի առաջին եռամսյանկին գազի գինը եղել է 180 դոլար, երկրորդ եռամսյակին՝ 180 դոլար, երրորդ եռամսյակին՝ 205 դոլար, չորրորդ եռամսյակին՝ 217 դոլար: Ամենահետաքրքիրը 2012 թվականի տվյալներն են. առաջին եռամսյակ՝ 219 դոլար, երկրորդ եռամսյակ՝ 219 դոլար, երրորդ եռամսյակին՝ 244 դոլար, չորորդ եռամսյակին՝ 255 դոլար…»: Այս պահին Արամ Մանուկյանի խոսափողն անջատվեց: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միայն արձանագրեց. «Ի՞նչ անեմ»:
