Ուրբաթ և շաբաթ օրերին Էլթոն Ջոնը պատրաստվում է համերգներով հանդես գալ Ռուսաստանում, սակայն դրանք հնարավոր է չկայանան, եթե տեղի պաշտոնյաները դա նույնասեռականության պրոպագանդայի վերաբերյալ օրենքի խախտում համարեն:
The Times-ը հայտնում է, որ չնայած Էլթոնը աշխարհի ամենահայտնի կատարողներից մեկն է, ամեն դեպքում պաշտոնյաները կասկածում են, որ նա իր արտաքին տեսքը կօգտագործի Ռուսաստանի նոր օրենքին հանդիմանելու համար:
Մեջբերելով ռուսական Your Day թերթին՝ լրատվամիջոցը նշում է, որ Մոսկվայի Կրոկուս սիթի հոլում և Կազանում տեղի ունենալիք համերգների նախապատրաստությունը արդեն բավականին թանկ է արժեցել:
Երգչի պահանջների ցանկը կազմված է 50 էջից, որտեղ ներառված է նաև Մոսկվայում հյուրանոցի նրա հանդերձասրահը դեկորատիվ թռչուններով և ծառերով դրախտային այգու վերածելու պահանջը:
Էլթոնը հայտնել էր, որ ցանկանում է Ռուսաստանում հանդես գալ նույնասեռականների համայնքին աջակցելու նպատակով:
Այս ամառ նույնասեռականների դեմ բողոքողները Էլթոնին զգուշացրել էին փայլուն հագուստներ չկրել հուլիսին Կրասնոդարում տեղի ունենալիք համերգի ժամանակ, որը հետագայում չէր կայացել երգչի հիվանդանալու պատճառով:
Tags: Էլթոն Ջոն, նույնասեռականներ, ռուսաստանյան տուր
