Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հավանաբար կկայանա դեկտեմբերի 17-ին Թուրքիայի Քոնյա քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրել է իր գործընկերներ Էլմար Մամեդյարովին և Մուհամմադ Ջավադ Զարիֆին Քոնյա`մասնակցելու մևլանա Ջելալեդին Ռումիի հոբելյանին։ Այս միջոցառման շրջանակներում էլ հավանաբար կկայան նրանց հանդիպումը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Նախարարների առաջին եռակողմ հանդիպումը կայացել էր Ուրմիայում, երկրորդը՝ Նախիջևանում։ Երրորդ հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Էրզրումում, սակայն հանդիպումը չեղյալ էր համարվել։
Tags: Ահմեթ Դավութօղլու, Էլմար Մամեդյարով, Մուհամմադ Ջավադ Զարիֆի