Բելգիայի արևմուտքում ավտոմայրուղիներից մեկի վրա առնվազն 100 ավտոմեքենա միմյանց են բախվել: Վթարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 50-ը տարբեր վնասվածքներ են ստացել: 5-ն էլ հիվանդանոցում են ծանր վիճակով:
Ծռմռված ավտոմեքենաներից տուժածներին դուրս բերելու համար փրկարարները ստիպված ձեռքով կտրել են մետաղը: Օպերացիան տևել է շուրջ 3 ժամ: ԱՃՊ-ի պատճառը փորձում է ոստիկանությունը պարզել: Վարորդներն ասում են, որ մեղավոր է թանձր մշուշը.տեսանելիությունն իսկապես զրոյական էր ու վարորդները չեն հասցրել ժամանակին արգելակել:
Tags: ԱՃՊ