Բրիտանական Ռեդինգ քաղաքում բժիշկները ստիպված են եղել սառեցնել նորածին Ֆրեդի Կուկին 3 օրով` երեխայի կյանքը փրկելու համար: Ծնվելու ժամանակ երեխայի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով 20 րոպե թոքերը զրկված են եղել թթվածնից: Տղայի ծնողները ցնցված էին, սակայն սառեցումը փրկեց նրան:
Բժիշկները վախենում էին, որ անշունչ երեխան, գլխուղեղի հետ կապված լուրջ խնդիրներ կունենա, այն էլ` եթե հաջողվեր նրան փրկել:
Ճստիկի մայրիկը պատրաստվում էր ծննդաբերել տանը, ու երբ նա մտավ վաննայի մեջ ու պատրաստվեց երեխայի ծննդին, ամուսինը տարօրինակ արտադրություն նկատեց ջրի մեջ ու շտապօգնություն կանչեց:
Բժիշկները պարզեցին, որ երեխայի պորտն է պատռվել, որտեղից նա թթվածին էր ստանում, իսկ ուսը դեմ էր առել մոր արգանդում, ու ոչ մի կերպ չէր կարողանում լույս աշխարհ գալ: Բժիշկները ծնողներին նախազգուշացրին, որ հնարավոր է վերջը ողերգական լինի: Սակայն, բարեբախտաբար երեխային կարողացան փրկել Օքսֆորդի հիվանդանոցում: Այնտեղ նրան ենթարկեցին սառեցման ինովացիոն պրոցեդուրայի, որը պետք է նվազեցներ երեխայի ուղեղի հավանական քայքայումը:
Փոքրիկի մարմինը սառեցրին մինչև 33 աստիճան` “անաբիոզի” վիճակ բերեցին: Դրանից գրեթե մեկ տարի է անցել ու բժիշկները, որոնք ժամանակ առ ժամանակ ստուգում են նրա առողջությունը, ասում են, որ նա զարգացման շեղումներ չունի: Ֆրեդիին ծնողները կոչում են Ծննդյան հրաշք::
Tags: վերակենդանացում