Ադրբեջանցի իսլամիստները իրենց աջակցություն են հայտնել ԱՄՆ Պետքարտուղարության Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) վերջին զեկույցին, որում Ադրբեջանին խստորեն քննադատել են հավատցյալների իրավունքների խախտման համար:
Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, Ադրբեջանի իսլամական կուսակցության փոխնախագահ Ռովշան Կոբիրլին հայտարարել է, որ զեկույցում արդար և օբյեկտիվորեն արտացոլված են բոլոր խնդիրները, որոնց Ադրբեջանում առերսվում են հավատացյալները:
“Ադրբեջանում ոչ միայն հավատացյալների, այլև բոլոր քաղաքացիների հիմնական խնդիրը օրենքներին չհետևելն է: Կառավարությունը մի կողմից հրապարակում է մեր երկրի կողմից կրոնական ազատությունների նկատմամբ հարգանքը, մյուս կողմից՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանում, հավատացյալների նկատմամբ ռեպրեսիաներ է գործադրում”, -ասել է Կեբիրլին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները այդ զեկույցում Ադրբեջանին, Աֆղանստանին, Ղազախստանին, Ռուսաստանին ընդգրկել են երկրների ցանկում, որտեղ առավել շատ են խախտվում հավատացյալների իրավունքները:
Tags: ադրբեջան
