Յակուտիայի ափերի մոտ նոր կղզի է հայտնաբերվել: Այն պատահաբար նկատել են 2 ուղղաթիռների անձնակազմերը` Լապտևի ծովի վրայով թռիչքի ժամանակ: Ինչպես աշխարհագրագետներն են ասում, մի քանի հարյուր քմ տարածք ունեցող ցամաքակտորը կարող էր առաջանալ կես դար առաջ: Կղզին հայտնագործողներն արդեն անվանում են մտածել:
Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մեջտեղում խորհրդավոր կղզու մասին կասկած անգամ չեն ունեցել Մի-26 ուղղաթիռի անձնակազմի անդամները: Նրանք բոլորովին պատահաբար են այն գտել,նրանց զարմանքը չափ ու սահման չուներ, երբ պարզեցին, որ ցամաքի այդ կտորը աշխարհի քարտեզի վրա նշված չէ:
“Նոր կղզին որոշելու շանսերը նվազ էին, այնուամենայնիվ, ես հրաման տվեցի GPS-նավիգատորի վրա նշան անել: Հաջորդ թռիչքի ժամանակ մենք նպատակաուղղված որոնում էինք այն և պարզվեց, որ ոչ իզուր: Կղզին իսկապես էլ գոյություն ունի”,-հիշում է Մի-26-ի հրամանտար Ալ. Մատվեևը:
Աշխարհագրագետներն այդ երևույթին գիտական բացատրություն են տալիս: Կղզին գտնվում է Նովոսիբիրսկի կղզեխմբից ոչ հեռու: Անցած դարի վերջին Երկրի երեսից միանգամից ցամաքի մի քանի կտոր ջնջվեց` սառցե հիմքի քայքայման պատճառով: Գիտնականները կարծում են, որ հնարավոր է նաև հակառակ պրոցեսը կատարված լինի, ինչի արդյունքում էլ նոր կղզի է գոյացել:
“Կղզին հայտնաբերելուց հետո որոշեցինք այն անվանել Բաունտի, քանի որ գծագրմամբ շատ նման է հայտնի գովազդին: Սակայն, երբ սկսեցինք պարզել, թե ով է այն առաջինը հայտնաբերել, բոլորը սկսեցին բղավել`ես, ես, ես (ռուսերեն` լայա: Վճռվեց` կղզին անվանել Յայա”,-պատմել է պատմաբան-աշխարհագրագետ Ս.Ռիժին:
Ծովի մեջ ցամաքի կտորների անհետացումն ու գոյացումը խոսում է երկրաբանական պրոցեսների ակտիվության մասին: Մի շարք մասնագետների կարծիքով, նման բախտի է արժանացել նաև խորհրդավոր Սաննիկովի երկիրը:
Tags: նոր կղզի