81 տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում կրկին կվառվեն գազալապտերները: Վերջին գազալապտերն էլեկտրականով է փոխարինվել 1932-ին: Գազալապտերների վերադարձման նպատակը մայրաքաղաքի գազային տնտեսության զարգացման պատմության պահպանումն է:
Նոր գազալապտերները ավտոնոմ են աշխատում, ներսարված մարտկոցների միջոցով.ցերեկը դրանք լիցքավորվում են արեգակնային էներգիայով, միանում բացառապես օրվա մութ ժամերին:
Մինչ գազալապտերների հայտնվելը, Մոսկվայում կիրառվել են կերոսինային լամպեր, ինչպես նաև հացի, կանեփի սպիրտով աշխատող լապտերներ: Առաջին էլեկտրական լապտերները հայտնվել են 1880 թվին, իսկ 1883-ին Իվան Մեծի զանգակատան վրա փայլեց առաջին իլյումինացիան: Մինչև 1935 թիվը որոշ փողոցներ դեռևս լուսավորվում էին գազա- ու յուղալապտերներով:
1951-ին սկսեցին պատրաստել ցերեկային լույսերը, իսկ 1975-ից` տեղադրեցին արտասահմանյան կոնսոլային լուսատուները` նատրիումական լամպերով: Այսօր մոսկովյան փողոցները լուսավորվում են 300 հազար լապտերներով, որոնք միացած են իրար 15 հազար կմ հոսանքալարով: Լապտերները լույս են ստանում 150 ենթակայանից:
Tags: գազաֆիկացում
