Նիգերիայում նավաբեկությունից հետո տղամարդը գրեթե 3 օր անց է կացրել ջրի տակ: Պարզվեց, որ նավաբեկության հետևանքով 11 նավաստի է զոհվել: Կենդանի է մնացել միայն մեկը, որն աշախատում էր նավում որպես խոհարար: Տղամարդը փրկվել է հրաշքով, երբ նավը սկսել է սուզվել, խցերից մեկում մի քիչ օդի շերտ է մնացել: Մինչև կուրծքը ջրի մեջ, առանց սննդի, միայն գազավորված ըմպելիքով նա սպասել է փրկության ջրի տակ 30մ խորության վրա, 60 ժամ:
Տեղ հասած ջրասուզակները տեսել են նավից դուրս ցցված ձեռք: Նրանք խոստովանել են, որ հույս չունեին կենդանի մարդ գտնել:
Տղամարդը համոզված է, որ կենդանի է մնացել միայն նավարկությունից առաջ կնոջ SMS-ով ուղարկած աղոթքի շնորհիվ:
Tags: նավաբեկություն