Խորհրդարանում մինչ ԱԺ չորս խմբակցությունների (ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն) 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քվեարկության դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014 թ. հունվարի 1-ից հետաձգելու օրինագծի քվեարկությունը, վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ հայտարարելով, որ կոալիցիան դեմ է քվեարկելու:
Նա ասաց, որ դեմ քվեարկելու վերաբերյալ պարզաբանումներ կտա լրագրողներին՝ միաժամանակ նշելով, որ արդեն տևական ժամանակ է՝ բացատրություններ տրվում են:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խմբակցության կողմից քսան րոպե ընդմիջում խնդրեց:
Նշենք, որ Ազգային ժողովի դիմաց բազմամարդ ցույց է՝ ի պաշտպանություն չորս խմբակցությունների կողմից ներկայացված օրինագծի և ընդդեմ կենսաթոշակային «բարեփոխումների»:
