Ղրղզստանում տեղաբնակները սկսել են որպես հուշանվեր քարշ տալով տանել ԱՄՆ ՌՕՈՒ-ի բեկորները, որը վթարի էր ենթարկվել հինգշաբթի:
Ինչպես տեղեկացնում է ղրղզական “ԱԿԻ-պրեսս” լրատվական գործակալությունը, տեղաբնակներն արդեն սկսել են կրել KC-135 ինքնաթիռի մանր բեկորները` չնայած իրավապահ մարմինները կոչ են անում ամեն ինչը թողնել տեղում: Ինքնաթիռի բեկորները մի տարածվել են քանի կմ շառավղով. մի մասը հայտնվել է դաշտում ու արոտավայրում,որոնք պատկանում են տեղաբնակներին: Ղրղզստանի ԱԻՆ-ի պետ Կուբատբեկ Բորոնովը դիմել է համաքաղաքացիներին` խնդրելով ձեռք չտալ այդ բեկորները, որպեսզի համատեղ-ղրղզա-ամերիկյան հանձնաժողովը կարողանա դրանք ուսումնասիրել:
Ինքնաթիռի վթարման պատճառների հետաքննման համար Ղրղզստանի իշխանությունները հատուկ հանձնախումբ են ստեղծել` հանրապետության տրանսպորտի ու հաղորդակցության նախարար Կալիբեկ Սուլթանովի գլխավորությամբ:
Որոնողա-փրկարարական աշխատանքները տեղում շարունակվում են: Վթարի վայրն առաջվա պես գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ:
Tags: վթար