ՄԱԿ-ի միջուկային գործակալությունից հայտնել են, որ Մեքսիկայում խիստ վտանգավոր ռադիոակտիվ նյութով բեռնատար ավտոմեքենա են գողացել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից հայտնում են, որ բեռնատարը տեղափոխում էր կոբալտ-60, որը օգտագործվում է քաղցկեղի բուժման նպատակով ռադիոթերապիայի մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ կողոպուտը տեղի է ունեցել Մեխիկոյի մոտակայքում գտնվող քաղաքներից մեկում, իսկ ուղեբեռը վնասվելու կամ պաշտպանիչ թաղանթից հանվելու դեպքում չափազանց վտանգավոր կարող է լինել:
Մեքսիկայի իշխանությունները այժմ որոնողական աշխատանքներ են իրականացնում նյութը գտնելու համար:
Tags: գողություն