Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը վստահ մրցելույթներ ունեցավ մոսկովյան միջազգային մրցաշարում

p642681403-3Ռուսաստանում  90 տարի առաջ է հիմնադրվել ,, Դինամո ,, մարզական ընկերությունը: Հոբելյանական տարեդարձին էր նվիրված օլիմպիական  խաղերի կրնկակի , աշխարհի բացարձակ  և  Եվրոպայի  վեցակի  չեմպիոն  Միխայիլ Վորոնինի 20-րդ  միջազգային հուշամրցաշարը:

Այս ստուգատեսին ավանդաբար մասնակցում են հանրածանոթ մարզիկներ: Այս անգամ 23 երկրների հեղինակությունների պայքարին տոն տվեց  նաև Եվրոպայի այս տարվա բրոնզե մեդալակիր /հենացատկեր /  երևանցի Արթուր Դավթյանը :

Նա հանդես եկավ բազմամարտում  և արդարացրեց սպասելիքները:  Վեց մարզագործիքների վրա  Արթուրը գրեթե անթերի ելույթներ ունեցավ  ու իրենից առաջ թողնելով միայն տանտերերից Դմիտրի Գոգոտովին,    բազմամարտում գրավեց երկրորդ տեղը:

Բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս Արթուրը մասնակցեց  հենացատկերին և նժույգի, օղակների վրա մրցումներին: Հենացատկերում  հայ մարմնամարզիկն անգերազանցելի էր և  վսատահորեն գրավեց առաջին տեղը: Մեր երկրի պատվիրակը երկրորդն էր նժույգթափերում և երրորդը  օղակների վրա  վարժություններում:

 

 

 

 

 

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

Tags: , ,