Երևանում տեղի են ունեցել հինգ ավտովթար և յոթ մարդ վնասվածք է ստացել

ԱվտովթարԴեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին,  «Մերսեդես Բենց»  մակնիշի  ավտոմեքենայի  վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի և  նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենի հոգեբուժարանի դիմաց վրաերթի է ենթարկել 3 անձանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ոսկանյան և Հովնաթան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Մերսեդես Բենց»    և   «ՎԱԶ-2115»  մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո` «ՎԱԶ-2115»-ը բախվել է խաչմերուկի մոտ կայանված «Լեքսուս»-ի, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.00-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 4/1 տան դիմաց   «Ֆոլքսվագեն Ջետա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 54-ամյա  Էդիկ Թ.-ն:
Պարզվել է, որ նոյեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վաչիկ Հ.-ի վարած «ԳԱԶ-2410» ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում գտնվող Էդիկ Թ.-ն ստացել է  վնասվածքը:
Կատարվում է քննություն:

 

Tags: ,