Թուրքիայի տնտեսական համագործակցության և զարգացման միության կողմից հրապարակված ամեն երեք տարին մեկ անգամ անցկացվող հետազոտության արդյունքում պարզ է դարձել միջնակարգ պարտադիր կրթություն ստանալուց հետո աշակերտների պատրաստվածության աստիճանը: Այս ուսումնասիրությունը անցկացրել է Միջազգային ուսումնական որակավորման ծրագրի շրջանակներում: Այսպես ներկայացված արդյունքների համաձայն՝ Թուքիան 65 երկրների շարքում զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը՝ աշակերտների որակվորման ցուցանիշով: Թուրք աշակերտները 44-րդն են մաթեմատիկայի բնագավառում, 43-րդը բնագիտության և 42-րդը ասունքի մեջ:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ 2012 թվականի տվյալներով հրապարակված ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում Չինաստանը իր Շանհայ շրջանով, Հոնկ Կոնգը և Կորեան: Չնայած Թուրքիան հետևում է թողել միջինարևելյան մի շարք երկրների, այնուհանդերձ իր կրթության որակով զիջում է Հունաստանին, Սլովենիային, Իսրայելին և Ռուսաստանին:
Tags: թուրքիա, կրթություն