Այսօր Փարիզի մեղադրող կողմը հայտարարել է, որ Ֆրանսիան հետաքննություն է սկսել Բոբ Դիլանի նկատմամբ, երբ խորվաթական համայնքի կազմակերպություններից մեկը պնդել է, որ անցած տարի Rolling Stone ամսագրում նրա կատարած մեկնաբանություններից հետո ավելացել են ռասսայական խտրականության դրսևորումները:
2012թ-ի սեպտեմբերի 27-ին ամսագրում հրապարակված հարցազրույցում երգիչը հայտնել էր, որ ռասիզմը Ամերիկային թույլ չի տալիս առաջ շարժվել`ավելացնելով, որ սևամորթները զգում են ռասիզմը, ինչպես հրեաները զգում են նացիստների արյունը կամ սերբերը՝ խորվաթների արյունը:
Պաշտոնական հետաքննությունը սկսվել էր Ֆրանսիայում գործող CRICCF ընկերության իրավական բողոքարկումից հետո, որտեղ նշվում էր, որ ամսագրի ֆրանսիական տարբերակում ընդգրկված մեկնաբանությունները խախտում են Ֆրանսիայի ռասայական ատելության մասին օրենքները:
International Business Times-ի տեղեկություննրեով՝ CRICCF ընկերության գլխավոր քարտուղար Վալտկո Մարիչը հայտնել է, որ Փարիզի դատարանը համաձայնվել է լսել գործը և խնդրել է, որ Դիլանը լսումների ժամանակ ներկա լինի:
Ֆրանսիայում ռասիզմի վերաբերյալ բողոքներից հետո ավտոմատ պաշտոնական հետաքննություն է սկսվում՝ անկախ գործի էությունից:
Խորվաթիայում Դիլանի մեկնաբանություններից հետո մի քանի ռադիոալիքներ նրա երգերը հանել են իրենց երգացանկից:
Tags: Բոբ Դիլան, ռասայական խտրականություն
