Սլովակիայի քաղաքներից մեկում գետն արյան գույն է ստացել

Myjava in SlovakiaՍլովակիայի քաղաքներից մեկով հոսող գետը այս շաբաթ վառ կարմիր գույն է ստացել:
Չեխիայի հանրապետության սահմանի մոտակայքում գտնվող Միյավա փոքրիկ համայնքով հոսող գետը գիշերվա ընթացքում փոխել է իր գույնը և վերածվել արյան:
Դեպքը ուսումնասիրելու համար ոստիկաններ են հրավիրվել, սակայն ենթադրվում է, որ գունավորման պատճառը հոսանքի վերին մասում տեղակայված սպանդանոցի ֆիլտրացման համակարգի խափանումն է:
Քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ քաղաքի կենտրոնով հոսող արյունը սարսափ ֆիլմի է հիշեցնում:
Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենք փնտրում են արյան առաջացման աղբյուրը՝ ավելացնելով, որ այն կարող է առաջացած լինել սատկած ձկներից, կամ ինչ-որ մեկը հնարավոր է արյուն պարունակող տարա լվացած լինի գետում:
Ըստ տեղեկությունների՝ գետի հոսանքի վերին հատվածում տեղակայված սպանդանոցի մնացորդները սովորաբար լցվում են զտիչ ավազանի մեջ՝ նախքան գետը լցնելը:

Tags: ,