
VeryFirstTo.com կայքում վաճառքի է հանվել 4,6 միլիոն դոլար արժողությամբ աշխարհի ամենաթանկ Սուրբ ծննդյան ծաղկեպսակը, որի վրա տեղադրված են ընդհանուր 138 կարատ 40 ադամանդներ և սուտակներ:
Աշխարհի ամենաշքեղ ծաղիկներից և տերևներից պատրաստված 60սմ տրամագծով ծաղկեպսակը ստեղծել է ֆինլանդացի ծաղիկների դիզայներ Պասի Յոկինեն Կարտերը:
Դիզայների հաճախորդների ցուցակում ընդգրկված են թագավորական ընտանիքի անդամներ, քաղաքամերձ ակումբներ, ցուցասրահներ, ինչպես նաև ֆիլմեր և հեռուստատեսային հաղորդումներ պատրաստող ընկերություններ:
Ծաղկեպսակի ադամանդները և սուտակները տրամադրել է 77 Diamonds ընկերությունը, որը առաջարկում է բրիլյատների աշխարհի ամենամեծ ընտրանին և աշխարհի հղկված
ադամանդների 70 տոկոսը:
Վատ նորությունն այն է, որ ծաղկեպսակը կդիմանա ընդամենը 12 օր:
Ինչևէ ծաղկեպսակի ստեղծողները հայտնում են, որ դրա վրայի քարերը կարելի է հավաքել և ամրացնել հաջորդ տարվա ծաղկեպսակի վրա:
Tags: ծաղկեպսակ, Սուրբ ծնունդ
