Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Հոլանդիայի թիմի հետ:
Մերոնք առջևում են 2,5:0,5 հաշվով:
Շարունակվում է Վլադիմիր Հակոբյան-Լուկ վան Վելի պարտիան: Նավակային վերջնախաղում մրցակիցները 52 քայլ են կատարել: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Հակոբյանն անցունակ զինվոր և հաղթելու հնարավորություններ ունի:
Անկախ այս պարտիայի ելքից` Հայաստանի հավաքականը մրցամարտում հաղթել է:
Հոլանդիա – Հայաստան
Անիշ Գիրի-Լևոն Արոնյան`0:1
Սերգեյ Տիվյակով-Գաբրիել Սարգսյան` 0,5:0,5
