Ադրբեջանը հաջորդ տարի կդադարեցնի հում նավթի արտահանումը

Ադրբեջան,նավթի արտահանումԱդրբեջանում տեղի ունեցող տնտեսական գործընթացների, երկրում ավտոմեքենաների թվի աճի արդյունքում բեզինի պահանջարկը անընդհատ աճում է, հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) վերամշակման գծով փոխնախարար Դավիթ Մամեդովը, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ նրա`վերջին տարիներս ներքին պահանջարկի աճի տարեկան միջին պահանջարկը գերազանցել է 10%-ը: “Նման պայմաններում անհրաժեշտ է բարձրացնել բենզինի արտադրությունը, որի համար էլ հարկավոր է նավթի լրացուցիչ ծավալ: Այդ իսկ պատճառով SOCAR-ը հաջորդ տարի ամբողջությամբ կդադարեցնի հում նավթի արտահանումը և այն կօգտագործի բենզին արտադրելու համար”,- ասել է պաշտոնյան:

Համաձայն Մամեդովի` SOCAR-ը արդեն այս տարի կրճատել է նավթի արտահանումը`ներքին շուկայում բենզինի պահանջարկը բավարարելու համար: Զուգահեռաբար օգտագործվում է նաև բենզինի ռեզերվները: Արդյունքում` Ադրբեջանում բենզինի պաշարները նվազել են մինչև 17 հազար տոննա, իսկ դա  միայն 4 օրվա ներքին պահանջարկը կբավարարի:

Նշենք, որ Ադրբեջանում բենզինի գինը բարձրացել է: Aİ-95 տեսակի բենզինի մանրածախ գինը սահմանվել է մոտ 1,02 դոլար (աճել  մոտ 30 տոկոսով), Aİ-92 և Aİ-80 տեսակի բենզինի գինը հասել է 0.9 դոլարի, դիզվառելիքի գինը՝ մոտ 0.76 դոլարի:

Tags: ,