ԱՄՆ-ում ձյան անսովոր տեղումներից 4 մարդ է զոհվել

i (1)ԱՄՆ-ում ձյան առատ տեղումներից մարդիկ են զոհվել տասնյակներն էլ զանազան վնասվածքներ ստացել:

Եղանակային վատ պայմանների պատճառով երկրի մի քանի նահանգների բնակիչներ են տուժել: Շատ բարդ կացություն է ստեղծվել Մինեսոթայում: Այնտեղ մեկ օրում 66 սմ ձյուն է տեղացել: Նահանգում երթևեկությունը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել, ավելի քան  ՃՏՊ-ի  200 դեպք է  արձանագրվել:

Իշխանությունները տուժած տարածքների բնակչությանը կոչ են անում դուրս չգալ տնից առանց անհրաժեշտության: Նահանգների ձնահավաք ամբողջ տեխնիկան  աշխատում է փողոցներում: Վթարային ծառայությունները վերականգնում են հոսանքամատակարարումը:

Նման իրավիճակ է նաև Յուտայում, Կոլորադոյում ու Արիզոնայում:  Ցիկլոնի ազդեցության տակ են հայտնվել Արքանզասը, Օկլահոման, Նևադան, Տեխասի մի մասն ու Կալիֆոռնիայի մի հատվածը:

Իսկ ամենաանմխիթարականն այն է, որ օդերևութաբաները կանխատեսում են, որ առաջիկա օրերին եղանակը միայն էլ ավելի կվատանա: Նշվում է, որ փոթորկի նախազգուշացումը կգործի մինչև շաբաթվա ավարտ:

Tags: