Ֆրանսիայի խորհրդարանը որոշեց տուգանել մարմնավաճառների հաճախորդներին

Ֆրանսիայում, Ազգային ասամբլեայի անդամները հավանության արժանացրին նոր օրենքը, որը համաձայն, մարմնավաճառների հաճախորդները կտուգանվեն 1500 եվրո:

i (2)Օրենքին կողմ են քվեարկել 268 պատգամավոր, դեմ` 138-ը: Հիմա փաստաթուղթը փոխանցվել է սենատ` քննարկման: Նոր օրենքի համաձայն, մարմնավաճառի հախախորդն առաջին այցելության համար կվճարի 1,5 հազար եվրո, իսկ հետագա այցելությունների դեպքում տուգանքի չափը կմեծանա:

Այդպիսով օրենսդիրները մտադիր են սեքս-արդյունաբերության ներկայացուցիչներին պաշտպանել բռնություններից: Մարմնավաճառների  մի մասը տուգանքների պատճառով մտադիր է հարևան երկրներ մեկնել աշխատանքի:

“Ես ծայրահեղ անհանգստացած եմ: Մենք աղջիկներով քննարկել ենք նոր օրենքը: Եթե այն ընդունվի, ապա աղջիկները կմեկնեն Բելգիա, Իսպանիա կամ էլ փողոցից կհեռանան ու իրենց ծառայությունները կառաջարկեն համացանցով: Վերջին 2 շաբաթում հաճախորդ համարյա չենք ունեցել”,-խոստովանել է Սառա անունով մի մարմնավաճառ:

Բացի այդ, պետությունը նոր օրենքի հոդվածի համաձայն, կպարտավորվի աջակցել այն մարմնավաճառներին, ովքեր կորոշեն  այլևս չզբաղվել դրանով: Այդ ծրագրի համար ամեն տարի 20 մլն եվրո կհատկացվի: Օտարերկրացիներին այդ մասնագիտությունից հրաժարվելու դեպքում առաջարկվում է կես տարվա գրանցում:

Tags: