Թուրքիայի և Ճապոնիայի իշխանությունները պայմանագիր են ստորագրել Սև ծովի ափի թուրքական տարածքում 22 միլիարդ դոլար արժողությամբ ատոմային էլեկտրակայան կառուցելու մասին:
Ըստ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ճապոնացի գործընկեր Սինզո Աբեի միջև ստորագրված պայմանագրի` ատոմակայանի կառուցումը կվստահվի ճապոնաֆրանսիական կոնսորցիումին:
Ինչպես հաղորդում է “T24” կայքը, Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Ճապոնիայի վարչապետ Սինզո Աբեի երկկողմ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիայում հիմնադրվելու է Թուրք-ճապոնական տեխնիկական համալսարան:
Tags: թուրքիա